Jump to content

Արյունոտ կիրակի (1969)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արյունոտ կիրակի
ՏեսակՑույց և խռովություն
Երկիր Թուրքիա
ՏեղադրանքBeyazıt Square?
Տարեթիվփետրվարի 16, 1969

Արյունոտ կիրակի (թուրքերեն՝ Kanlı Pazar), ԱՄՆ-ի նավատորմի ժամանման դեմ բողոքի գագաթնակետը և 1969 թվականի փետրվարի 16-ին Ստամբուլի բնակիչների ցույցի դեմ ծայրահեղ աջ զինյալների հարձակումը։

1960 թվականի պետական հեղաշրջումը, որը թույլ է տվել իշխանության գալ մի խումբ զինվորական սպաների, դժգոհություն է առաջացրել Թուրքիայի բնակչության շրջանում[1]։ Արհմիութենական շարժման ճնշումն ու տարածաշրջանում ԱՄՆ քաղաքականությանը ենթարկվելը հակակառավարական ու հակաամերիկյան տրամադրություններ են առաջացրել աշխատանքային ու երիտասարդական միջավայրում։ 1960-ականների երկրորդ կեսին այդ տրամադրությունները սկսեցին տարածվել ամերիկյան քաղաքականության դեմ բաց բողոքի ակցիաների մեջ[2]։

ԱՄՆ-ի 6-րդ նավատորմի ժամանումը Թուրքիա առաջացրել է զանգվածային բողոքներ[3], այդ թվում՝ Ստամբուլի բնակիչների երեսունհազարանոց ցույցը, որը շարժվել է դեպի Թաքսիմ հրապարակ։ Մի քանի հազար ցուցարարներին հաջողվել է ճեղքել ոստիկանական պատնեշները, սակայն ճեղքվածների վրա անմիջապես հարձակվել է ծայրահեղ աջակողմյան զինյալների մի մեծ խումբ, որոնք զինված են սառը զենքով[4]։ Բախման ժամանակ սպանվել են երկու ցուցարարներ՝ Ալի Թուրգութն ու Դուրան Էրդողանը[5]։ Ավելի ուշ հետազոտող Ֆերոզ Ահմադը արյունալի կիրակի տեղի ունեցած իրադարձությունները բնորոշել է որպես կազմակերպված ֆաշիստական բռնության օրինակ[6]։

Աջերի և ձախերի բախումները Թուրքիայում հաճախակի են եղել 1960-1970-ական թվականներին[7]։ Նման հարձակումների բազմիցս ենթարկվել են ձախ, կանացի, արհմիութենական և աշխատանքային կազմակերպություններն ու հրատարակությունները։ Ծայրահեղ աջակողմյան բռնությունների ևս մեկ գագաթնակետ է դարձել 1977 թվականին Թաքսիմ հրապարակում տեղի ունեցած սպանդը, որը համարվում է Թուրքիայում երկրորդ արյունալի կիրակի[8]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Karasapan, Omer. Turkey and US Strategy in the Age of Glasnost. Middle East Report, No. 160, Turkey in the Age of Glasnost (Sep. — Oct., 1989), p. 6
  2. Amineh, Mehdi Parvizi; Houweling, Henk Global Energy Security and Its Geopolitical Impediments: The Case of the Caspian Region(անգլ.) // Perspectives on Global Development and Technology : journal. — 2007. — Т. 6. — С. 365—388. — doi:10.1163/156914907X207793
  3. Kasaba, Resat Ed. Turkey in the Modern World. — Cambridge University Press, 2008. — Т. 4. — С. xvii, 226—266. — (The Cambridge History of Turkey).
  4. Karasapan, Omer. Turkey and US Strategy in the Age of Glasnost. Middle East Report, No. 160, Turkey in the Age of Glasnost (Sep. — Oct., 1989), p. 8
  5. «Istanbul Protests». Turkish Daily News. 2001 թ․ փետրվարի 17. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հունվարի 9-ին.
  6. Ahmad, Feroz The Turkish Experiment in Democracy: 1940-1975. — Boulder, CO, USA: Westview Press, 1977. — С. 381.
  7. Başkan, Filiz (January 2006). «Globalization and Nationalism: The Nationalist Action Party of Turkey». Nationalism and Ethnic Politics 12 (1): 83-105.
  8. Ahmad, Feroz. Military Intervention and the Crisis in Turkey. MERIP Reports, No. 93, Turkey: The Generals Take Over (Jan., 1981), p. 10,22